Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

08 սեպ 2024 09:31

10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը

10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը Սերը հանելուկային երևույթ է և, երբեմն, դրան հասնել օգնում են ամենատարօրինակ արարքները: Այնուամենայնիվ կան ընդհանուր խորհուրդներ, որոնք կարելի է տալ աղջիկներին, ովքեր ուզում են նվաճել տղամարդու սիրտը:

1. Եղեք գեղեցիկ: Ինչ էլ ասեն, միևնույն է տղամարդը ուշադրություն է դարձնում առաջին հերթին կնոջ արտաքինին, իսկ հետո միայն ներքին աշխարհին: Եթե ուզում եք գրավել հակառակ սեռի ուշադրությունը, հետևեք ձեզ:

2. Տարբերվեք մյուսներից: Գեղեցկությունը, իհարկե, լավ բան է, բայց պետք չէ մոռանալ, որ գեղեցիկ կանայք շատ են: Որպեսզի տղամարդը ընտրի հենց ձեզ, դուք պետք է տարբերվեք մյուսներից:

3. Հետևեք ձեր քայլվածքին: Գուցե դուք մտածում եք, որ քայլվածքը երկրորդական նշանակություն ունի: Բարձրակրունկները ինքնին կգրավեն տղամարդու ուշադրությունը: Բայց դա, իհարկե, այդպես չէ: Հիշեք, կինը, որը կարողանում է գեղեցիկ քայլել, նույնիսկ հողաթափերով ավելի գեղեցիկ կդիտվի, քան անշնորհք քայլվածքով բարձրակրունկներով կինը:

4. Ժպտացեք: Տղամարդիկ սիրում են, երբ աղջկա դեմքին փայլում է  ժպիտը: Դա ունի իր բացատրությունը. Ժպտացող մարդու հետ միշտ էլ  հաճելի  է շփվելը:

5. Եղեք խնամված: Երբեք թույլ մի տվեք ձեզ երևալ տղամարդու առաջ խունացած հագուստով և խառնված մազերով: Հարգեք ձեզ շրջապատողներին, հասկացեք, որ որևէ մեկի համար հաճելի չէ տեսնել չխնամված մարդու:

6. Մի եղեք ագրեսիվ: Տղամարդիկ խուսափում են այն կանանցից, ովքեր դրսևորում են ավելորդ ագրեսիվություն: Նրանց դուր չի գալիս լինել զոհի դերում, քանի որ նրանք իրենց համարում են որսորդներ:

7. Մի փորձեք ամենախելացին երևալ: Կինը, որը գիտի ամեն ինչ և ամեն պարագայում փորձում է  դա ցուցադրել, չի ընկալվում տղամարդու կողմից որպես կյանքի ընկեր: Նրանք կարող են հարգել այդպիսի կնոջը, բայց դժվար թե որոշեն նրանց հետ հարաբերություններ կառուցել:

8. Ցույց մի տվեք, որ դուք տղամարդու կարիք չունեք: Անառիկ լինելը կարող է գրավիչ լինել, բայց ոչ միշտ: Մի բան է, երբ կինը ցույց  է տալիս տղամարդուն, որ իրեն նվաճելը հեշտ չէ, մեկ այլ բան, երբ նա կատարյալ անտարբերություն է ցուցադրում տղամարդու հանդեպ:

9. Սովորեք լինել քնքուշ: Ինչպիսին էլ չլինի ձեր կերպարը, կարողացեք դեն նետել դիմակը, երբ դուք մենակ եք տղամարդու հետ: Նրան պետք է քնքուշ կին, որը կարողանում է լսել և հասկանալ, այլ ոչ թե սառը, թեկուզ և գեղեցիկ Ձյունե Թագուհի: 

10. Գնահատեք ինքներդ ձեզ: Երբեք մի կախվեք  տղամարդու վզից, մի վազեք ամեն առաջին պատահածի հետևից: Որքան էլ, որ դուք սիրեք նրան, հասկացրեք նրան, որ դուք շնիկ չեք, որը միշտ կվազի նրա հետևից, և եթե նա ձեզ բավականաչափ ուշադրություն չդարձնի, ուղղակի կգնաք մեկ ուրիշի մոտ: Հավատացեք, կինը, որը գնահատում է իրեն, միշտ կստիպի դա անել նաև տղամարդուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր