Քամալա Հարրիսը հրապարակել իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը          Հոկտեմբերի 12-ից 13-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը    

09 սեպ 2024 14:17

Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահման է, և որևէ ուժ չի կարող այն խզել

Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահման է, և որևէ ուժ չի կարող այն խզել«Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահման է, և որևէ ուժ չի կարող այն խզել». այս մասին, ինչպես հայտնում է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը:

X-ում արված հրապարակման մեջ՝  նա ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման կապակցությամբ։

«Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահմանն է: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը։ Անվտանգության խորհրդի քարտուղարն, ընդգծեց, որ Հայաստանի տարածքում ցանկացած ապաշրջափակում լինելու է Հայաստանի ներքին ինստիտուտների և նրա ազգային ու տարածքային ինքնիշխանության վերահսկողությամբ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր