Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին          Ապրիլի 3-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 սեպ 2024 11:18

ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուներ՝ Թրամփ-Հարիս առաջին հեռուստաբանավեճը

ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուներ՝ Թրամփ-Հարիս առաջին հեռուստաբանավեճըԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի նախընտրական բանավեճը։ 

Կողմերը փոխանակվել են ձեռքսեղմումներով և սկսել պատասխանել հարցերին:

Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի միջև բանավեճը տեղի է ունենում Ֆիլադելֆիայի ազգային սահմանադրական կենտրոնում՝ Փենսիլվանիա նահանգի ամենամեծ քաղաքում: Թեկնածուները ելույթ են ունենում հանդիսատեսի բացակայությամբ և առանց բացման հայտարարությունների:  Թրամփը խոսել է 42 րոպե, Հարրիսը` 37:

Թրամփն ասել է, որ դեմոկրատները չորս տարվա ընթացքում ոչնչացրել են տնտեսությունը, իսկ Հարիսը պարզապես կրկնօրինակել է Ջո Բայդենի տնտեսական ծրագիրը: 

«Դոնալդ Թրամփը մեզ թողեց ամենավատ գործազրկությունը մեծ դեպրեսիայից ի վեր։ Այն ամենը, ինչ մենք [դեմոկրատներն] արել ենք, Դոնալդ Թրամփի ստեղծած խառնաշփոթը մաքրելն է», - իր հերթին հայտարարել է Հարիսը։ 

Նշենք, որ Թրամփի համար սա արդեն երկրորդ բանավեճն է Դեմոկրատական կուսակցության մրցակցի հետ։ Հունիսի 27-ին նա հանդիպել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հետ, որը նախատեսում էր վերընտրվել երկրորդ ժամկետով։ Այնուամենայնիվ, բանավեճից մեկ ամիս չանցած, Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից և որպես դեմոկրատական թեկնածու առաջարկեց գործող փոխնախագահ Քամալա Հարիսին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր