Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

14 սեպ 2024 15:16

Հայաստանը շատ ակտիվ դեր է խաղում ԵԱՏՄ-ում, Փաշինյանի հետ ապագայի պլանների մասին հանգամանալի զրույց է եղել

Հայաստանը շատ ակտիվ դեր է խաղում ԵԱՏՄ-ում, Փաշինյանի հետ ապագայի պլանների մասին հանգամանալի զրույց է եղելՀայաստանը շատ ակտիվ դեր է խաղում ԵԱՏՄ-ում, Փաշինյանի հետ լավ, հանգամանալի զրույց է եղել ապագայի պլանների մասին։ Հայաստանում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետն ասել է, որ Մհեր Գրիգորյանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի մանրամասները, անդրադարձել է տրանսպորտային հաղորդակցության, փոխադարձ առևտրի, ավիացիայի, զբոսաշրջության և հումանիտար ոլորտի խնդիրներին։

Երկու երկրների հարաբերություններում լարվածության մասին Օվերչուկն ասել է, որ «անհրաժեշտ է տարբերակել այն, ինչ տեղի է ունենում իրական աշխարհում, և այն, ինչ պարտադրվում է լրատվամիջոցների և տեղեկատվական օրակարգում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր