Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 սեպ 2024 13:04

ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում

ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքումԱԺ ճեպազրույցների ժամանակ իշխող ՔՊ խմբակցության ներկայացուցիչները նորից քննադատեցին նախկիններին: Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե մեր զինվորները «բանկա, բութուլկաների» հետևն են կանգնած եղել, իսկ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել ժողովրդից, որը նաև նախկին բոլոր ղեկավարների անունից է:

Այս մեղադրանքներին անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով, որ ցանկացած ապատեղեկատվություն պետք է արժանանա հերքման:

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով փոխեց ՀՀ սպառազինությունների գնման պլանն ու գնեց իր «սելֆիի ՍՈւ-երը», մարդկության պատմության մեջ ամենաթանկ սելֆին՝ մի քանի տասնյակ մլն դոլար:

«Ըստ մեր սպառազինությունների գնման պլանի, նախատեսված էր գնել շուրջ 2,500 ԱԹՍ, որոնց կեսը պետք է հասներ ՀՀ մինչև 2020 թվականը: Փաշինյանը փոխեց դա, փոխարենն առավ իր «սելֆիի ՍՈւ-երը, որոնք պատերազմական գործողություններում չեն օգտագործվել և չէին էլ կարող օգտագործվել, որովհետև մարտագլխիկների խնդիր կար: Դե թող գնան պատասխան տան, մի հատ էլ դրա համար ներողություն խնդրեն: Փաշինյանը պետք է պատասխան տա ու ներողություն խնդրի նաև նրա համար, որ հոկտեմբերին զինադադար չի կնքել, ու առնվազն հոկտեմբերի կեսերից սկսած բոլոր զոհերը նրա անձնական պատասխանատվությունն են: 
Մեկ էլ պահեստների լիուլի լինելու մասին էին խոսում. ես թիվ չեմ հնչեցնի, բայց կասեմ, որ կեսից պակասն է օգտագործվել առկա արկերի: ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում, և դա եղել է մեր թողած և ձեռք բերած սպառազինության հաշվին: Բազմիցս խոսվել է նրա մասին, որ ՀՀ զինված ուժերը 50 տոկոսից պակաս են ներգրավված եղել պատերազմի ընթացքում», - ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր