Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

16 սեպ 2024 16:37

Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում

Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներումՎերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատելի է լուրջ ակտիվություն, որի շնորհիվ մեզ հաջողվել է ընդլայնել բոլոր բնագավառներում մեր երկրների միջև ծավալված բազմաբովանդակ փոխգործակցությունը: Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա առանձնահատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար, աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը:

«Պետք է նշեմ, որ Ադրբեջանի հետ սահմանգծման և սահմանազատման գործընթացի շրջանակում տեղի ուենցած բանակցությունների ընթացքում մեզ հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց: Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման հետագա գործըթնացում առաջնորդվել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի դրույթներով: Ակնկալում ենք որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում»,- նշեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր