Հոկտեմբերի 12-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Հոգեբանական ինչ պատճառներ են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը. հոկտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օր       Հոկտեմբերի 14-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

18 սեպ 2024 14:10

Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել երկրում ընդունված ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել երկրում ընդունված ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքըԵվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել երկրում ընդունված ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։

«Ես կոչ եմ անում Վրաստանին չեղյալ համարել այս օրենքը, որն ավելի է շեղում երկիրը ԵՄ ճանապարհից»,- գրել է Բորելը X սոցիալական ցանցում։

Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Ընդդիմադիր կուսակցությունների խորհրդարանականները քվեարկությանը չեն մասնակցել։

Օրինագծի հեղինակներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն են:

Օրինագիծը ներառում է նաև միասեռ ամուսնությունների, սեռափոխության, միասեռական անձի կամ զույգի կողմից երեխայի որդեգրման, ԼԳԲՏ թեմաների հանրահռչական նպատակով հավաքների, ցույցերի անցկացման արգելք: Հեռուստատեսությամբ արգելվելու են ինտիմ միասեռական տեսարանները։

Օրինագիծն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և երկրի օրենսդրական տեղեկագրի կայքում հրապարակվելուց անմիջապես հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր