ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի          Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ       Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան    

19 սեպ 2024 20:16

Էջմիածնում բախվել են մեքենաներ, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Էջմիածնում բախվել են մեքենաներ, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 14:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Հայկ Կարախանյանի վարած «Nissan» մակնիշի և 47-ամյա Զոհրաբ Առաքելյանի վարած «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Վ. Առաքելյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 78-ամյա Մարտիրոս Գյոզալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել բնակչի կիսակառույց շինության մոտ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր