Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 սեպ 2024 13:21

Չարլզ 3-րդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առթիվ

Չարլզ 3-րդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առթիվՀայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից հայտնել են․

«Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստան։

Նորին մեծություն թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում նշվում է.

«Քանի որ Դուք և Հայաստանի ժողովուրդը նշում եք Ձեր Անկախության տոնի հատուկ առիթը, ես և կինս մեր սրտանց շնորհավորանքներն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին։ Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ՝ լինեն դրանք խաղաղություն և բարգավաճում, թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն, որոնք օգուտ կբերեն մեր ապագա սերունդներին գալիք տարիների ընթացքում: Ես և կինս, օգտվելով առիթից, ցանկանում ենք ձեզ և բոլոր հայերին ուղարկել մեր ջերմ բարեմաղթանքները գալիք տարվա համար։

Չարլզ Ռ.»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր