Չպետք է թույլ տալ, որ Լիբանանը Իսրայելի ձեռքով վերածվի հերթական Գազայի          ՍԴ-ն քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցը       Երևանում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, կոտրել ճանապարհին տեղադրված սուրճի ապարատը, հայտնվել մայթին    

24 սեպ 2024 11:48

Երևանում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, կոտրել ճանապարհին տեղադրված սուրճի ապարատը, հայտնվել մայթին

Երևանում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, կոտրել ճանապարհին տեղադրված սուրճի ապարատը, հայտնվել մայթինԱյսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Միքայել Ա.-ն իր վարած «Lexus CX300» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա կոտրել ճանապարհին տեղադրված սուրճի ապարատը, անցել կանաչ գազոնի վրայով և մասամբ հայտնվել մայթին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, քաղաքացիների օգնությամբ օգնել է  դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել  բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:  Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր