Ընտրություններից 40 օր առաջ Հարիսը սկսում է սիրաշահել ամերիկահայ ընտրողներին. Հայ դատի հանձնախումբ          ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ծառայողական ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք       «Կովկասյան պատի» բանալիները փաթեթավորված ու ժպիտով հանձնում են Թուրքիային, որ վերջինս ծավալվի թե՛ դեպի Արևելք, թե՛դառնա գերակա ուժ տարածաշրջանում    

25 սեպ 2024 13:23

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ծառայողական ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ծառայողական ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածքԱյսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «Toyota» մակնիշի «030 HH 01» համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ նշված ավտոմեքենան երթևեկում է հանդիպակաց, կանգնեցրել են,  ստուգվել է վարորդի սթափությունը,  պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:  

Նշված համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին: Նա ավտոմեքենայում չի եղել:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր