Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

10 հոկ 2024 12:32

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ Երևանում և մարզերում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ Երևանում և մարզերում Երևանում հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Հոկտեմբերի 11-13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում են  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում հոկտեմբերի  10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր