Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ          Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պшտերազմ հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը       Երևանում բшխվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն, կա վիրшվոր    

28 մայիս 2025 12:20

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, եղանակն առաջիկա օրերին

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, եղանակն առաջիկա օրերինԱրևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 28-30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Երևան քաղաքում՝ մայիսի 28-30-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ 

Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` մայիսի 28-30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, 31-ի գիշերը և կեսօրից հետո, հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 28-30-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ 

Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր