Կստեղծվի ՀՀ-ԵՄ համապարփակ միջոցառումները համակարգող աշխատանքային խումբ
Հայաստանի հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել ՀՀ-ԵՄ համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (հըգհ) կիրարկման միջոցառումների համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին :
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 4.1-ին մասերը՝ 1. Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի նորացման և միասնական ճանապարհային քարտեզ կազմելու նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի: 3. Սահմանել, որ սույն աշխատանքային խմբի նիստերին ըստ անհրաժեշտության կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության և ԵՄ ներկայացուցիչներ՝ համաձայն N 2 հավելվածի: 4. Աշխատանքային խմբի համակարգողին՝ 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի իրագործման գործողությունների ծրագիր»,- նշված է փոխվարչապետի որոշման մեջ: