Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են, մասնակցում է 18 կուսակցություն
Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Ընտրություններին մասնակցում է 18 կուսակցություն:
Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսի շեմը։ Եթե ոչ մի կուսակցության չհաջողվի ստանալ մանդատների մեծամասնությունը, անհրաժեշտ կլինի կոալիցիոն կառավարություն ստեղծել։
Ընտրատեղամասերը բացվել են շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 8:00-ին ողջ երկրում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Վրաստանում կա 3,044 ընտրատեղամաս։ Դրանց թվում են 13 հատուկ կայաններ՝ 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում, մեկը՝ հոգեբուժական կենտրոնում։ Նաև քվեարկության օրը Վրաստանից դուրս կգործեն 67 ընտրատեղամասեր՝ 42 երկրների 53 քաղաքներում:
Ընտրելու իրավունք ունի 3.508.294 քաղաքացի, այդ թվում՝ 95 910-ը՝ արտերկրում։
Առաջին անգամ լայնորեն կիրառվում են քվեարկության էլեկտրոնային միջոցները՝ ընտրողների ստուգման և ձայների հաշվման սարքերը։ Դրանցից կօգտվի ընտրողների մինչեւ 90 տոկոսը։
Օրենսդիր մարմնի 150 պատգամավոր առաջին անգամ ընտրվում է ոչ թե խառը, ինչպես նախկինում, այլ ամբողջությամբ համամասնական ընտրակարգով։