Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

26 հոկ 2024 13:26

Իրանը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա, պարտավորված է համարում արձագանքել Իսրայելի հարձակմանը

Իրանը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա, պարտավորված է համարում արձագանքել Իսրայելի հարձակմանըԻրանը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա, իրեն պարտավորված է համարում արձագանքել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակմանը։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի ռազմական կենտրոնների դեմ հարձակումը և դրանք դիտարկում է որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում, այն է՝ ուժի սպառնալիքից կամ այլ երկրների տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ դրա կիրառումից զերծ մնալու սկզբունքը»,-նշվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր