Վթար է տեղի ունեցել Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին, կա տուժած          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ի համար       Տեսանյութ․Արցախի դրոշը` Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում    

26 հոկ 2024 17:32

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, զուգահեռ եղել է զանգվածի մեծ արտանետում

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, զուգահեռ եղել է զանգվածի մեծ արտանետումՀոկտեմբերի 24-ի առավոտյան Արեգակի արևելյան եզրին տեղի է ունեցել ամենաբարձր մակարդակի հզոր բռնկում, որը ոչ մի կերպ չի ազդի Երկրի վրա, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովին։

«Ըստ ռենտգեն հոսքի չափումների՝ իրադարձության գնահատականը X3.3 է: Սա 11-րդ ամենահզոր իրադարձությունն է 25-րդ ցիկլի սկզբից, այսինքն՝ մոտավորապես 2018 թվականից ի վեր»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով, բռնկմանը զուգահեռ տեղի է ունեցել զանգվածի մեծ արտանետում, որը մի փոքր շեղվել է Երկրից դեպի կողք և հետ, և հետևաբար մոլորակի վրա ցանկացած ազդեցություն բացառվում է՝ նշել է Բոգաչովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր