Օկnւպացված Արցախում ուղևորատար միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, տուժել է 20 մարդ          Գիտցած եղեք, որ ձեր այդ ոտնձգություններով՝ ենթակա պետք է լինեք Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի նզովքին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համար    

28 հոկ 2024 11:34

Հոկտեմբերի 29-ից 30-ը կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

Հոկտեմբերի 29-ից 30-ը կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխութուրյան-Գորիս» ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 29-ին ժամը 08:00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 20:00-ն  կդադարեցվի Սյունիքի  մարզի Գորիս քաղաքի, Խոտ, Հարժիս, Քարահունջ, Հալիձոր, Հարթաշեն, Շինուհայր, Արավուս, Քարաշեն, Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Սպանդարյան, Իշխանասար, Աշոտավան, Հացավան գյուղերի և  հարակից իրավաբանական բաժանորդների, Սառնակունք և Նորավան բնակավայրերի իրավաբանական բաժանորդների, Շաքի բնակավայրի բնակիչ և իրավաբանական բաժանորդների, «Արարատ» Ճան/Շին-ի    ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր