Հոկտեմբերի 31-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը          Հոկտեմբերի 31-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ    

29 հոկ 2024 09:50

ՔՊ-ն կանոնադրությունից հեռացրել է անգամ «Ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին» բառերը. «Ժողովուրդ»

ՔՊ-ն կանոնադրությունից հեռացրել է անգամ «Ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին» բառերը«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Իլհամ Ալիեւի զայրույթը թերեւս մեղմելու քայլ է արվել. Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից հեռացվել է «Արարատ լեռ» բառակապակցությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը 20.08.2024 թ. հոդված էր հրապարակել այն մասին, որ ՔՊ կուսակցության գլխավոր փաստաթուղթ կամ «սահմանադրություն» համարվող կանոնադրության մեջ կուսակցության սիմվոլ հանդիսացող «ձեռքսեղմում» պատկերը համարվել էր Արարատ լեռան հոմանիշ։

Եվ ահա, սահմանադրությունից հայանպաստ հոդվածները վերացնելուց հետո, ՔՊ-ն արդեն հեռացրել է Արարատ լեռան անունը իր կուսակցության մայր փաստաթղթից:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իշխող կուսակցության գլխավոր փաստաթղթում խմբագրում է կատարվել եւ հեռացվել է «Արարատ լեռ» բառակապակցությունը։ Հետաքրքիր է՝ կանոնադրության սույն փոփոխությունը պետական գրանցում ստացե՞լ է պետական ռեգիստրում, թե՞ ՔՊ վարչության վերջին ընտրությունների պես կատարվել է կեղծիքով։

«Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական կլինի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր