Հունիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ, մայրը մահացել է, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար    

31 հոկ 2024 18:01

Վրաստանում ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալները

Վրաստանում ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալներըՎրաստանում խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների մասնակի վերահաշվարկը հաստատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը։
Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԿԸՀ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ընտրատեղամասերի 12 %-ում, որտեղ քվեարկել է ընտրողների 14 %-ը, քվեաթերթիկների վերահաշվարկն «ավելի վաղ հայտարարված պաշտոնական արդյունքների էական փոփոխության չի հանգեցրել»։ Ամփոփիչ արձանագրությունները «միայն աննշան փոխվել են» վերահաշվարկված ընտրատեղամասերի 9 %-ում, նշվում է հաղորդագրության մեջ:

Ձայների վերահաշվարկը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին։ Վերահաշվարկի համար տեղամասերն ընտրվել են վիճակահանությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր