Ալիևը տեսակապով կմասնակցի Երևանում անցկացվող քաղաքական համայնքի գագաթնաժողովին          Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին       Արցախցիները բողոքի ցույց են անում Երևանում տեղի ունեցող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ    

07 նոյ 2024 13:36

ԱԳՆ փոխնախարարը տեղյակ չէ, թե որտեղ է փախել իր վարորդը, որը ներգրավված է կոռուպցիոն սկանդալի մեջ

ԱԳՆ փոխնախարարը տեղյակ չէ, թե որտեղ է փախել իր վարորդը, որը ներգրավված է կոռուպցիոն սկանդալի մեջԱյն պահին, երբ ինքս տեղեկացել եմ նման հնարավոր ապօրինությունների մասին, սեպտեմբերի 14-ին հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն:

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր վարորդի կողմից կոռուպցիոն գործարքներ իրականացնելու հանգամանքին, ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Ինքը աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 28-ին, բայց սեպտեմբերի 4-ից հետո ինձ չի սպասարկել: Ես վստահ եմ, որ թե՛ ես, թե՛ հանրությունը, կտեղեկանա գործի մասին»,- ասաց նա:

ԱԳՆ փոխնախարարը նաև ասաց, որ տեղյակ չէ, թե որտեղ է փախել իր վարորդը, որը ներգրավված է կոռուպցիոն սկանդալի մեջ։

«Նա իմ վարորդը չէր, այլ ԱԳՆ-ի, որը նախարարությունում աշխատել է նաև մինչև իմ ԱԳ նախարարի տեղակալ նշանակվելը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր