Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

07 նոյ 2024 14:10

Ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի` «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը

Ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի` «իրական Հայաստանի» գաղափարախոսությունըԱրդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը դեռ չի ծանոթացել խաղաղության պայմանագրին: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողերի հետ զրույցում հայտնեց նախարարը:

«Դեռ չեմ հասցրել ծանոթանալ, որովհետև սա իմ աշխատանքային երրորդ օրն է։ Ծանոթանալ չեմ հասցրել, բայց ստանձնել եմ պատասխանատվություն նաև ապահովելու այդ խաղաղության ողջ գործընթացի իրավական ուղեկցումը, իրավական ապահովումը»,- ասաց նա:

Գալյանը վստահեցրեց՝ ամբողջովին կիսում է իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը «իրական Հայաստանի» վերաբերյալ և ստանձնել է պատասխանատվություն՝ իրականացնել  ողջ գործընթացի իրավական ապահովում:

Ինչ վերաբերում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն Գալյանն ասաց, որ  մեր պետությունը բավականին բարդ ճանապարհով է անցել, և մեզանից որևէ մեկը 5,6,7 կամ շատ տարիներ առաջ գուցե չկարողանար կանխատեսել այն խնդիրը, որի մեջ մենք հայտնվելու ենք այսօր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր