Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ          Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակին, որը կոչվում է Գալստյան       Գեղարքունիքի մարզում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում,կան տուժածներ    

09 նոյ 2024 10:27

Բաքվի բռնապետը փաստում է՝ ոչ մի «ադրբեջանական պետականություն» մինչև 1918թ. գոյություն չի ունեցել

Բաքվի բռնապետը փաստում է՝ ոչ մի «ադրբեջանական պետականություն» էլ մինչև 1918թ. գոյություն չի ունեցելԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Բաքվի բարբարոսական վարչախմբի սինլքոր պարագլուխն այսօր լուսանկարվել է Իրանական կայսրության Երևանի խանության դրոշների հետ՝  նշանաբանական «ուղերձ» հղելով, թե Հայաստանի Հանրապետության տարածքը և Երևանն, իբր, «ադրբեջանական» է և ուստի՝ իրենը։

Ադրբեջան անվանումով  գոյացության արհեստածին բնույթը կարելի է միանգամից հասկանալ հենց այդ դրոշներից մեկից, որի վրա պատկերված առյուծն Իրանի պատմական խորհրդանիշն է, իսկ առյուծից վերև և ներքև արաբատառ գրություն է՝ «սուլթան սուլթանի որդի Շահ Ֆաթհ-Ալի Ղաջար», որը Իրանի շահն էր 1797-1834թթ. ընթացքում։

Հետևաբար, Բաքվի բռնապետն իր այս «ուղերձով» ևս մեկ անգամ փաստում է, որ ոչ մի «ադրբեջանական պետականություն» էլ մինչև 1918թ., բնականաբար, գոյություն չի ունեցել, իսկ ինքն ուղղակի նկարվել է իրանական պատմական դրոշներից մեկի հետ՝ ադպիսով իրականում հավաստելով իր պատմական հպատակությունը մերձավորարևելյան առյուծ Իրանին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր