Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգում է, որ փորձում են առգրավել պատրիարքարանի անշարժ գույքը          Ջրասուզակներն ու փրկարարները Հրազդան գետում փնտրում են Կիևյան կամրջից իրեն ցած նետած քաղաքացուն       Թուրքիան զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից    

10 նոյ 2024 22:53

եթե ՀՖՖ-ն որոշի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը հանել ազատ վաճառքի, հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին

եթե ՀՖՖ-ն որոշի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը հանել ազատ վաճառքի, հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերինFirst Armenian Front և Red Eagles շարժումները համատեղ հայտարարություն են տարածել՝ ուղղված ՀՖՖ-ին: Նրանք պնդում են, որ չեն կարողանում ձեռք բերել հավաքականի առաջիկա խաղի տոմսերը:

«Վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ փորձել ենք ըստ գործող ընթացակարգի, պայմանավորվածության ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա` Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման տոմսերը, սակայն համապատասխան աշխատակիցը մեզ տվել է խուսափողական պատասխաններ, և մինչ այժմ չունենք ինֆորմացիա այն մասին, թե ինչպես Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆան շարժումները կարող են ձեռք բերել այն տրիբունաների սեկցիաների տոմսերը, որտեղ մշտապես տեղակայվում են։

Տեղեկացնում ենք, որ այս պահին տոմսերի գնման օնլայն հարթակում թե՛ FAF-ի, թե՛ Red Eagles-ի սեկցիաների տոմսերը ամրագրված կարգավիճակ ունեն և հասանելի չեն վաճառքի համար։

Հորդորում ենք ՀՖՖ ղեկավարությանը զերծ մնալ հին բարքերը հիշեցնող գործելակերպից, մենք մարզադաշտից ազգային հավաքականին աջակցել ենք ձեր պաշտոնավարումից շատ ավելի վաղ ու աջակցելու ենք ձեզանից հետո։

Անկախ խոչնդոտներից FAF-ը և Red Eagles-ը լինելու են իրենց մշտական տրիբունաներում, և եթե ՀՖՖ-ն որոշում կայացնի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը հանել ազատ վաճառքի, հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին։

Հանրային կերպով դիմում ենք ՀՖՖ-ին, ակնկալում վաղը ժամը մինչև 12:00 հստակ պատասխան ստանալ մեր ավանդական սեկցիայի տոմսերի ձեռք բերման մասին»,-ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր