Իրանի դեմ միակողմանի hարձակումը խորապես մտահոգիչ է. այն վերջ է դնում տարածաշրջանային կայունությանն ու համաշխարհային խաղաղությանը          Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Իրան, Իսրայել և Արաբական Միացյալ Էմիրություններ       Իրանի կողմից ի պատասխան Իսրայելի վրա արձակվել է մոտ 100 անօդաչու սարք    

12 նոյ 2024 09:36

Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի․ «Հրապարակ»

Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն օրերս սկանդալային հայտարարություն հրապարակեց․

«Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազգային ինքնասպանության»։ Այսինքն, ԱՄՆ-ն փորձում է արագացնել Հայաստանի՝ արեւմտամետ կուրսի որդեգրումը` Ուկրաինայում եւ Մոլդովայում փորձարկված մեթոդների կիրառմամբ․ «Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին կայուն հակառուսական ուղղվածություն հաղորդելու խնդիր է դրված։ Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ նախաձեռնել, որի նպատակներից են լինելու նաեւ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ Երեւանի համագործակցության հեռանկարների վարկաբեկումն ու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների վրա կիրառվող ճնշումների մասին տեղեկությունների տարածումը»։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ այս հայտարարությունը Հայաստան է այցելել ՌԴ ԱՀԾ պաշտոնյաների պատվիրակություն եւ ներկայացրել իրենց տնօրինած ինֆորմացիան, թե որոշ կազմակերպություններ եւ իշխանության ներկայացուցիչներ ինչ գումարներ են ստանում Արեւմուտքից` հակառուսական պրոպագանդայի համար։ Ակնարկել են, որ Հայաստանում էլ, Վրաստանի օրինակով, ընդունեն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը՝ արտերկրից ստացվող գումարների հոսքը կանխելու համար։ Եթե ոչ՝ չի բացառվում, որ ՌԴ-ն կոշտ միջոցներով կվերականգնի Կովկասում իր ազդեցությունը: Թե ինչպես, չմանրամասնեցին։

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր