Սյունիքի մարզում բախվել են «Toyota» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները          Մեզ համար նշանակալի իրադարձություն է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերացումը       Մենք հասել ենք կարմիր գծին, հասարակության լայն շերտերում հաճախ բացակայում է իրավիճակի ամբողջական ընկալումը    

18 նոյ 2024 11:43

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոններըՖեյսբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։

Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»,- գրել է նա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր