Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի դեմ ուղղված տեղեկատվական գրnhի հերթական փորձ          Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 16-ի համար       Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ բավական հստակ և միանշանակ ազդանշան է    

20 նոյ 2024 16:08

Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է Ուկրաինայի հարցով բանակցություններին իր պատրաստակամությունը

Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է Ուկրաինայի հարցով բանակցություններին իր պատրաստակամությունըՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է Ուկրաինայի հարցով բանակցություններին իր պատրաստակամությունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում այդպես է մեկնաբանել Reuters գործակալության հրապարակումն այն մասին, որ Պուտինը պատրաստ է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագրի քննարկմանը: 

«Նախագահն իրոք բազմիցս, իսկ ավելի ճիշտ, մշտապես,  հայտարարում է, որ պատրաստ է շփումների և բանակցությունների»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Reuters-ը, վկայակոչելով ռուսաստանցի նախկին և ներկա 5 պաշտոնյայի, հայտնել էր, որ Պուտինը պատրաստ է քննարկել հրադադարի շուրջ համաձայնագիրը, սակայն բացառում է որևէ խոշոր տարածքային զիջում և պնդում է, որ Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու հավակնություններից։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր