Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

25 նոյ 2024 10:29

ՌԴ-ն շարունակում է հավատարիմ մնալ ՀՀ անվտանգության ապահովման իր պարտավորություններին ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ ձևաչափով

ՌԴ-ն շարունակում է հավատարիմ մնալ ՀՀ անվտանգության ապահովման իր պարտավորություններին ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ ձևաչափովՌուսաստանը կարծում է, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան: Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորություններին ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ գծով։

Դեսպանի խոսքով, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը գործուն կերպով կմիանա Եվրասիայում անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի մշակման համատեղ ջանքերին, որի գաղափարն առաջ է քաշվել նախագահ Պուտինի կողմից։

Խոսելով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների մասին՝ Կոպիրկինը նշել է, որ դա «հեշտ գործընթաց չէ և ժամանակ է պահանջում», իսկ Մոսկվան պատրաստ է գործընկերներին օգնություն տրամադրել կարգավորման հարցում՝ հետևելով եռակողմ պայմանավորվածությունների տառին և ոգուն։ Նման աջակցության ձևերն ու ծավալներն պետք է ընտրեն հենց բանակցող կողմերին, եզրափակել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր