Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ          «Շահագրգիռ» միջազգային կառույցներն շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին       Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը և «Mercedes»-ը, կան տուժածներ    

28 նոյ 2024 09:35

Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ-ում կրկին աշխատանքի է անցել․ «Ժողովուրդ»

Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ-ում կրկին աշխատանքի է անցել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ-ում կրկին աշխատանքի է անցել: 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունից դուրս եկած եւ երկար ժամանակ անգործ մնացած Արծրուն Հովհաննիսյանը տեղավորվել էր ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում՝ որպես փորձագետ: Արծրուն Հովհաննիսյանին Անդրանիկ Քոչարյանը հանձնարարություններ էր տալիս, նա կատարում էր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն մեկ տարի է, ինչ Արծրուն Հովհաննիսյանը դադարեցրել է աշխատանքն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում: Ինչպես ինքը նշեց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, վերադարձել է ծառայության ՀՀ ՊՆ-ում, իսկ թե որ ոլորտում՝ չմանրամասնեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր