«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Վեոլիա ջուր» ընկերության հաշվեկշռում, վարորդն էլ աշխատում է նշված ընկերությունում: