ԵՄ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին կքննարկեն Վրաստանի հարցը          Դեկտեմբերի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության ռազմավարական գերակայությունն է    

29 նոյ 2024 17:39

Պարոն Փաշինյան, դու Ղարաբաղը չէիր ճանաչում, հիմա դու Ղարաբաղի փոխարեն ինչ-որ բան ես ասում, ի՞նչ իրավունք ունես

Պարոն Փաշինյան, դու Ղարաբաղը չէիր ճանաչում, հիմա դու Ղարաբաղի փոխարեն ինչ-որ բան ես ասում, ի՞նչ իրավունք ունեսՄենք՝ զինվորականներս մարտնչում ենք, զոհվում ենք կամ հերոս ենք դառնում, միայն այն ժամանակ, երբ պետական գործիչները կամ ճիշտ քաղաքականություն են վարում, կամ էլ շատ վատ քաղաքականություն են վարում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

«Քաղաքականությունը փոխվում է կախված այն բանի հետ, թե ում կողմից է այդ քաղաքական գործիչը նշանակված ու ինչ քաղաքականություն է վարում։ Այս աշխարհում Ամերիկյան, անգլոսաքսոնական, գերմանական քաղաքականությունն ուղղված է նրան, որ վերացնեն ռուս ժողովրդին, Ռուսաստանը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ երբ որևէ երկրում պատերազմական իրավիճակ է ստեղծվում ՝ պետք է նայել, ովքեր են ձախի ու աջի հարևանները երկրները։ «Մենք ի՞նչ է, չգիտենք, թե որոնք են մեր աջի ու ձախի հարևանները։ Հիշեք «մեկ ազգ- երկու պետություն» կարգախոսը, մենք ի՞նչ է չգիտենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շունն է, ինչ է, չե՞նք հասկանում, որ Ադրբեջանը ՆԱՏՕ է»,-ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Տեր-Գրիգորյանցը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետն ասում էր, որ ԼՂ ժողովուրդը չի քվեարկել իր օգտին, ապա նաև հայտարարում էր, որ չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ «Իսկ թշնամին ուշադիր լսում է ու մտածում է, որ սա նշանակում է, որ Հայաստանը չի օգնելու Ղարաբաղին ու մենք կարող ենք հեշտությամբ հարձակվել Ղարաբաղի վրա։

Հետո հանկարծ Ռուսաստանը և Բելառուսը խոշորազույն զինամթերք են տրամադրում Ադրբեջանին, ինչի էլ ակնհայտ է դառնում, որ եթե իրենք հարձակվեն Ղարաբաղի վրա՝ Ռուսաստանն ու Բելառուսը չեն օգնելու։ Այսինքն, ստեղծվեցին բոլոր նախադրյալները՝ պատերազմական գործողությունների համար։

Արդյունքում, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը, Պակիստանի խմբավորումները և Իսրայելը հարձակվեցին Ղարաբաղի վրա, 3500 իսլամիստներ Թուրքիայի կողմից տեղափոխվեցին այստեղ ու հարձակվեցին մի լուցկու տուփի չափ փոքր Ղարաբաղի վրա, որը թեև ճանաչված չէր, բայց ինքնորոշվել էր ՄԱԿ-ի միջազգային օրենքներին համապատասխան։ Ղարաբաղ այս պատերազմով իրագործում էր ՄԱԿ-ի օրենքները։ Մինչդեռ, ՄԱԿ-ը որևէ կերպ չօգնեց Ղարաբաղին, այլ օգնեց թշնամուն։ Նշանակում է արևմուտքը պաշտպանում է Ադրբեջանին»։

Անդրադառնալով Փաշինյանի Պրահայում արած հայտարարությանը, ըստ որի՝ նա ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ «Ներեցեք, իսկ պարոն Փաշինյան, դուք ի՞նչ իրավունք ունեք, ասել՝ «Ղարաբաղի տարածքի հետ միասին», դու ո՞վ ես Ղարաբաղի համար, դու Ղարաբաղը չէիր ճանաչում, դու Ղարաբաղը անտեսում էիր ու հիմա դու Ղարաբաղի փոխարեն ինչ-որ բան ես ասում, ի՞նչ իրավունք ունես։ Քո համար Լեռնային Ղարաբաղը նույնն է ինչ ՈՒզբեկստանը, կամ Տաջիկստանը։ Ինչ հիմքով ես նման բան հայտարարում, դա արդար չէ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր