ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերը          Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC News       Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար    

04 դեկ 2024 18:07

Կրծքավանդակին ստացած վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկը

Կրծքավանդակին ստացած վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկըԱյսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գլինկայի փողոցում քաղաքացի կա գետնին ընկած, ում, ըստ տեղեկությունների, դանակահարել են։

Պարզվել է, որ վիրավորը վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած թափանցող վիրավորում, ձախակողմյան հեպևմոթորակս ախտորոշմամբ և նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում  հավաքված քաղաքացիների օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր։ 

Դեպքի մասին ոստիկանության էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի և նրան դանակահարած անձի ինքնությունը։
Վիրավորը Երևանի 20-ամյա բնակիչ է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր