Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը հասկացել եմ այնպես, ինչպես որ ասել է          «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել       2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի    

11 դեկ 2024 12:37

Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս, խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ

Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս, խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմՀովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված, ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՔՊ-ի հետ համագործակցությունը կասեցնում է և դուրս գալիս խմբակցությունից: 
Այս մասին «FactorTV»-ին ասել է ՔՊ-ական պատգանավոր Հակոբ Ասլանյանը։

«Մեկ ամսով կասեցնում եմ իմ մասնակցությունը «ՔՊ» խմբակցությանը»-հայտարարել է Ասլանյանը, հավելելով, որ մանդատը վայր չի դնի:

Ասլանյանը նաև հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին ինքն էլ է ծանոթացել Հովիկ Աղազարյանի անձնական կայնքին վերաբերող տեղեկությունների:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այնտեղ չգտա որևէ բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ նամակագրությունների մեջ չկան տողեր, որ կարելի լինի պետական դավաճանության կետի տակ դնել:

Նա նաև խնդրանքով դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին. «Ձևավորել խմբակցության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ: Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ փոխել իմ կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր