Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում
Երեկ ժամը 14.45 ես հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայրից, իմ մանկության ընկերոջ կողմից այն մասին, որ ինքը շատ կնեղանա ինձանից, եթե վարչապետի հրապարակավ խնդրանին ես արձագանքեմ, առանց իրեն հանդիպելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հետաձգեց իր մանդատը դնել-չդնելու վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգելուն։
«Ես չեմ կարող ընկերոջս խնդրանքն արհամարհել, ինքը առաջին մարդն է, որին ես լավ մարդ, լավ տղա եմ համարում։ Ինքը այն տղան է, որ ես համարել եմ, որ ինձնից լավ տղա է։ հիմա համարում եմ որ ինձնից լավ մարդ է, կավ հայր է, լավ ամուսին է։ Հետևաբար, իմ շրջապատը գիտի իմ վերաբերմունքն իրեն ու չեմ կարող իր խնդրանքը մերժել»։
Հարցին , թե նա իր համար ավելի մեծ հեղինակությո՞ւն է, քան վարչապետը՝ նա պատասխանեց, որ իր համար այդ անձը բացարձակ հեղինակություն է։ «Ես լսելու եմ իրեն ու կայացնեմ իմ որոշունը։ Կարող է նա այնպիսի արգումենտ ասի, որ չկարողանամ հաշվի չնստեմ իր ասածի հետ»։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը՝ Աղազարյանն ասաց, որ մանրամասներ չի հայտնելու։
Հարցին, թե իր վրա ճնշումներ կա՞ն՝ Աղազարյանն ասաց որ թիմից իր վրա ճնշումներ կան։ «Որոշ ընկերներ ինձ ճնշում են, մեկն ասում է դիր, մեկն ասում է՝ մի դիր»։
Դիտարկմանը՝ պատկերացնո՞ւմ էր, որ հեղափոխական Հայաստանում այնպիսի իրավիճակ կլինի, որ վարչապետ պատգամավորին կխնդրի մանդատը վայր դնել՝ Աղազարյանը պատասխանեց, որ վարչապետի համար չկա, որևէ պայմանականություն, չկա հեղինակություն։ «Նա իր ուսերին այնքան ծանր բեռ է վերցրել, որ միայն ինքը կարող է պատկերացնել, թե հարցերի լուծումը ոնց պետք է տա։ Իր համար չկա ոչ Աղազարյան Հովիկ, ոչ Ալեն Սիմոնյան։ Կա օրենք, Սահմանադրություն, կուսակցական կարգապահություն, այս արժեհամակարգով է առաջնորդվում»։