Դեկտեմբերի 12-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյան, Զ.Անդրանիկ թաղամասի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի ք.Արմավիր Հ.Թումանյան, Սահմանապահներ փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 12:00-23:00-ն կդադարեցվի ք.Արմավիր, Նորավան, Լուկաշին գյուղերի, գ.Մայիսյան Սարգիսի Թաղ. 1, 2, 3, 4 փողոցների ջրամատակարարումը:
«Ձորափ» ՕԿՋ-ի վերագործարկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 12:00-ից մինչև դեկտեմբերի 13-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Դպրեվանք, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:
Շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ից դեկտեմբերի 17-ը ժամը 23:00-ը կդադարեցվի Լոռու մարզի Նեղոց, Շնող, Արճիս, Հաղթանակ, Դեղձավան, Քարկոփ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական գյուղերի և Այրում քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: