Զինծառայողի վիրшվnրման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, դեպքը գնահատվել է որպես սիմուլյացիա          Ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Երևան ավտոճանապարհին, կա 4 վիրավոր       Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները մասնակցեցին էկումենիկ շաբաթին    

14 դեկ 2024 15:31

Էրդողանը մտադիր է Սիրիայի հինգ քաղաքները դարձնել Թուրքիայի մաս

Էրդողանը մտադիր է Սիրիայի հինգ քաղաքները դարձնել Թուրքիայի մասԱռաջին համաշխարհային պատերազմից հետո սահմանի այլընտրանքային վերանայման դեպքում Հալեպը, Իդլիբը, Դամասկոսը և Ռաքքան թուրքական քաղաքներ կլինեին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաքարիայում՝ իր կուսակցության անդամների առջեւ կայացած հանդիպմանը, գրել են ԶԼՄ-ները։

«Հետաքրքիր է, ի՞նչ կլիներ, եթե պայմաններն այլ լինեին այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմը վերահաստատում էր սահմանները մեր տարածաշրջանում: Այն քաղաքները, որոնք մենք անվանում ենք Հալեպ, Իդլիբ, Դամասկոս և Ռաքքա, կդառնան մեր նահանգները, ինչպես Այնթապը, Հաթայը և Ուրֆան»:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ մտադիր է վերանայել Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները, որոնց հետևանքով Հայոց ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան կայսրությունից «անջատվել էին հինգ օսմանյան նահանգներ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր