Վրաստանում ընդդիմությունը կրկին բողոքի ցույցի է դուրս եկել, Զուրաբիշվիլին միացել է ցուցարարներին
Ցուցարարները եկել են նախագահական նստավայրի՝ Օրբելիանի պալատի մոտ, որտեղ նրանց է միացել Սալոմե Զուրաբիշվիլին: Այնուհետև նրանք երթով շարժվել են դեպի պետության ղեկավարի՝ վարչապետի գրասենյակ, հաղորդում է ekhokavkaza.com-ը։Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի իշխանությունների միակ օրինական ներկայացուցիչն է և շնորհակալություն են հայտնել նրան կատարած աշխատանքի համար։
Հիշեցնենք, որ երեկ Ընտրական կոլեգիան Միխեիլ Կավելաշվիլիին ընտրել է Վրաստանի վեցերորդ նախագահ։ Սալոմե Զուրաբիշվիլին, սակայն, չի ճանաչում ընտրությունների արդյունքները։
