Ձյուն, բուք, մառախուղ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ          ՔՊ-ում դիրքային մարտեր են․ «Հրապարակ»       Գրանտներից զրկված ՀԿ-ներին կհովանավորեն հայ օլիգարխները․«Հրապարակ»    

16 դեկ 2024 13:08

Երևանում հին դիսպետչերական կետերը նպատակին չեն ծառայում, պետք է վերանան

Երևանում հին դիսպետչերական կետերը նպատակին չեն ծառայում, պետք է վերանանԵս կարծում եմ՝ «Երևանտրանս» ընկերությունում էական փոփոխություններ ունենք անելու, մասնավորապես, ավանդույթային դարձած դիսպետչերական հին կետերը ուղղակի պետք է վերանան, որովհետև դրան այլևս չեն ծառայում նպատակին։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր ավտոբուսների վրա GPS համակարգ է դրված, որը պետք է աշխատի ու պետք է ընդամենը մի սենյակում այդ ինֆորմացիան հավաքված լինի և, համապատասխանաբար, այդ կենտրոնում նաև հավաքվի տեղեկատվությունը և իրականացվի վերահսկողությունը»։

Ավինյանը նաև ասաց, որ հաջորդ տարվա համար երկրորդ խնդիրը տրանսպորտային հոսքերի կառավարման կենտրոնի ստեղծումն է։ «Սա չի վերաբերում միայն հանրային տրանսպորտի խնդրին, սա վերաբերում է նաև ամբողջական լուսացուցային համակարգի ներդրմանը։ Հաջորդ տարի մենք դա պետք է սկսենք իրականացնել։ Այսինքն, թե քանի վայրկյան պահեց լուսացույցը մոդելից պետք է անցնենք ավելի դինամիկ մոդելի, երբ լուսացույցը տարբեր ժամերի՝ ըստ իրավիճակների և ըստ հաշվարկների, տարբեր ժամանակ է վառում կարմիր և կանաչ լույսերը։ Կարծում եմ, սա լինելու մեր հաջորդ տարվա ամենամեծ խնդիրը, որի արդյունքում մենք խցանումների հետ կապված պետք է ունենաք խցանումների իրավիճակի զգալի բարելավում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր