Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով    

16 դեկ 2024 15:45

Մոսկվան հուսով է, որ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Մոսկվան հուսով է, որ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանըՄոսկվան հուսով է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը

«Բոլորը հրավիրված են... հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, այդ թվում՝ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, կգան Սանկտ Պետերբուրգ... Տեսնենք՝ ինչ կլինի»,-ասել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին մասնակցում է իր նախագահության առաջին տարվանից՝ 2000 թ.-ից: Վերջին տարիներին ավանդույթ է ձևավորվել այս գագաթնաժողովներն անցկացնել Սանկտ Պետերբուրգում, դեկտեմբերի վերջին։ Այս հանդիպումների ժամանակ ոչ պաշտոնական շփման ընթացքում համաձայնեցված և հաստատված ծրագիր չի լինում, Համագործակցության անդամ երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակում իրենց առավել հետաքրքրող հարցերի շուրջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր