Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ          Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակին, որը կոչվում է Գալստյան       Գեղարքունիքի մարզում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում,կան տուժածներ    

17 դեկ 2024 09:04

Որոշել են մինչև վերջ խայտառակվել․ Աննա Վարդապետյանը, հավանաբար, հունվարին ԱԺ կգա` Աղազարյանի հետևից. «Հրապարակ»

Որոշել են մինչև վերջ խայտառակվել․ Աննա Վարդապետյանը, հավանաբար, հունվարին ԱԺ կգա` Աղազարյանի հետևից«Հրապարակը» գրում է․ Մեկ շաբաթ առաջ Հովիկ Աղազարյանի պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի համապատասխան իրավական գործընթաց սկսեն` պարզելու, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեն երրորդ անձի փոխանցել պատգամավորի անձնական ինֆորմացիան: Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում, որով Հովիկ Աղազարյանն անցնում է որպես վկա, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն առգրավել է նրա հեռախոսը եւ դրա պարունակությունը հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա էլ՝ ՔՊ ողջ թիմին: Սակայն դատախազությունը վարույթ հարուցելու փոխարեն մի գրություն է ուղարկել հակակոռուպցիոնի քննիչին՝ պահանջելով պարզաբանումներ տալ։

Մինչ Աղազարյանն իր իրավունքների համար պայքար կմղի, Կոմիտեից երեկ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ «պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության արտահոսք կազմակերպելու համար»` հենց Աղազարյանի դեմ։ Ի դեպ, ՔՊ-ում լավ չեն պատկերացնում՝ ինչպես է դատախազը խորհրդարանում հիմնավորելու մեղադրանքը եւ պատգամավորներին համոզելու, որ Աղազարյանը պետական գաղտնիքի արտահոսք է կազմակերպել: Ըստ ամենայնի, Փաշինյանը որոշել է մինչեւ վերջ գնալ` մի կողմ դնելով օրենքը եւ ստիպելով, որ հանցանք գործեն նաեւ դատախազը, իր ողջ թիմը, եւ Աննա Վարդապետյանը, հավանաբար, հունվարին ԱԺ կգա` Աղազարյանի հետեւից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 17․ 12․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր