Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում, «Howo» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել          Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման       100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել    

18 դեկ 2024 17:07

Ուկրաինան այժմ չի կարողանա ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը

Ուկրաինան այժմ չի կարողանա ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը«Ուկրաինան այժմ չի կարողանա ռազմական ճանապարհով վերադարձնել ռուսների կողմից ժամանակավորապես օկուպացված Ղրիմն ու Դոնբասը, ուստի հույսը դնում է միջազգային դիվանագիտության և Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումների վրա»,- այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է le Parisien-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, գրել են ուկրաինական ԶԼՄ-ները։

Նախագահը մերժել է Ղրիմից և Դոնբասից ամբողջապես հրաժարվելու հնարավորությունը, «քանի որ դա արգելված է Սահմանադրությամբ»։

«Դե ֆակտո, այս տարածքներն այժմ վերահսկվում են ռուսների կողմից։ Մենք ուժ չունենք դրանք հետ բերելու։ Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային հանրության կողմից դիվանագիտական ​​ճնշման վրա՝ ստիպելու Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Զելենսկին։

Նա նաեւ քննադատել է Պուտինի նկատմամբ Արեւմուտքի դիրքորոշումը։

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ պուտինյան Ռուսաստանը ահաբեկում է բոլորին։ Նա վայելում է անպատժելիությունը։ Մեզ պետք է ուժեղ Ամերիկա և ուժեղ Եվրոպա՝ Պուտինի վրա ճնշում գործադրելու և այս պատերազմը դադարեցնելու համար»,- հավելել է Զելենսկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր