Ալիևը լավ հասկանում է, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված․ Ոսկանյանը՝ ՏԱՍՍ-ի հրապարակման մասին          Բջնի գյուղում «Hyundai» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 1-ի համար    

19 դեկ 2024 23:08

Արագածոտնի մարզում «Toyota»-ն բախվել է գազատար խողովակներին և հայտնվել առվում

Արագածոտնի մարզում «Toyota»-ն բախվել է գազատար խողովակներին և հայտնվել առվումԱյսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Դավիթ Գ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 84 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակներին և հայտնվել առվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Գալուստ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ որոշ ժամանակ անց Վանաձոր բժշկական կենտրոն է դիմել մեկ այլ ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արայիկ Լ.-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։

Դեպքի վայրում է եղել նաև այդ «Opel»-ը, որի վարորդի ինքնությունը պարզվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր