«Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղու շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
«Մայրաքաղաք ներկրված 171 հատ «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր ավտոբուսների շահագործումը կազմակերպելու նպատակով պատրաստվել է Երևանի քաղաքապետարանի որոշման նախագիծ, որով նախատեսվում է մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների աշխատանքը 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցնել, դրանք փոխարինել «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր, միջին դասի երկու անգամ ավել տեղատարողությամբ ավտոբուսներով»,- մանրամասնել է Հարությունյանը։