Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

24 դեկ 2024 10:52

Դեկտեմբերի 24-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 24-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Ջրաշեն, Մուշական թաղամասերի ջրամատակարարումը:
 
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 24-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի   Գայի Պողոտա  2, 4 շենքերի ջրամատակարարումը:
 
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 24-ին ժամը 11:30-20:00-ն կդադարեցվի  Մարգարյան փողոցի, Մարգարյանի 1, 2 նրբանցքների, Ֆուչիկ փողոցի,  Ֆուչիկ 1, 2 նրբանցքների ջրամատակարարումը:
 
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 24-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի  Խորենացու  207-211 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:
 
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 24-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի  Հաղթանակ 1-18 փողոցների ջրամատակարարումը:
 
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 24-ին 10:10-18:00-ն կդադարեցվի Կարմրավան գյուղի ջրամատակարարումը:
 
ՀԷՑ-ի աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 13:00-23:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Վարսեր գյուղի և  Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բաժանորդների ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի  24-ին ժամը 08:00-ից մինչև դեկտեմբերի 25-ը ժամը 20:00-ը կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ քաղաքի,  Աբովյան, Մխչյան, Մրգավետ, Այգեստան,  Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, Քաղցրաշեն, Լանջազատ, Հովտաշեն, Երասխ,  Նոյակերտ, Եղեգնավան, Ավշար, Այգավան, Գոռավան, Սուրենավան, Նարեկ և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր