Հարկ չկա Եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ          Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է       Մերձավանում խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է    

25 դեկ 2024 12:05

Արեգակի վրա ուժգին բռնկումների հետևանքով Երկիր մոլորակի վրա տեղի կունենա մագնիսական փոթորիկ

Արեգակի վրա ուժգին բռնկումների հետևանքով Երկիր մոլորակի վրա տեղի կունենա մագնիսական փոթորիկԵրկիր մոլորակի վրա տեղի կունենա մագնիսական փոթորիկ՝ Արեգակի վրա տեղի ունեցած ուժգին բռնկումների հետեւանքով։ Այս մասին հայտնում է «Ֆոբոս» կենտրոնի գիտաշխատող Միխայիլ Լեուսը։

Համաձայն հրապարակման, Արեգակի՝ հարաբերականորեն ցածր ակտիվության փուլը մոտենում է ավարտին։ Նախօրեին առավոտյան Արեգակի վրա նկատվել է միջին դասի ուժգնության բռնկում, սակայն իր ինտենսիվությամբ այն մոտ է եղել առավելագույն դասին։

Մագնիսական փոթորկի առաջացման հավանականությունը 40% է, իսկ հզոր մագնիսական փոթորկի հավանականությունը 20% է։ Որպես կանոն, G1 փոթորիկները էական ազդեցություն չեն ունենում էլեկտրական ցանցերի և էլեկտրոնային սարքերի աշխատանքի վրա:

Գիտական ​​ենթադրությունների համաձայն՝ գեոմագնիսական դաշտում տատանումները կսկսվեն դեկտեմբերի 25-ի ցերեկը եւ կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 26-ի առավոտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր