Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

30 նոյ 2023 12:43

Արեգակի վրա 2 ուժեղ բռնկում է գրանցվել, որոնք այսօր և վաղը կարող են Երկրի վրա մագնիսական փոթորիկ առաջացնել

Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի մասնագետները Արեգակի վրա M դասի (ուժեղ) երկու բռնկում են արձանագրել, որոնք, ինչպես գիտնականները ենթադրում են, կարող են Երկրի վրա մագնիսական փոթորկի պատճառ դառնալ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը:


«Ռենտգենյան տիրույթում արձանագրվել է M3.4 բռնկում՝ 28 րոպե տևողությամբ և M9.8 բռնկում՝ 34 րոպե տևողությամբ։ Դրանք ուղեկցվել են II սպեկտրային տիպի ռադիոհաղորդումների պոռթկումով և կորոնային զանգվածի արտանետմամբ, որը պարունակում է գեոարդյունավետ բաղադրիչ: Գեոմագնիսական դաշտի խախտումն սպասվում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը»,-ասվում է ինստիտուտի տարածած հաղորդագրությունում։


Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի կանխատեսմամբ՝ հաջորդ 27 օրվա ընթացքում հնարավոր է արևի բռնկման ցածր և չափավոր ակտիվություն, սակայն հնարավոր են նաև X դասի (ամենաուժեղ) բռնկումները:


Հիշեցնենք, որ նոյեմբերի երկրորդ կեսին Արեգակի վրա հզոր պոռթկում էր տեղի ունեցել ինչի հետևանքով նոյեմբերի 16-ին Երկրին բախվել էր մագնիսական հզոր փոթորիկ։


Հուլիսին NASA-ն հաղորդել էր արեգակնային բծերի ռեկորդային քանակի մասին։ Միայն հունիսի ընթացքում հետազոտողներն Արեգակի վրա հայտնաբերել էին 160 արեգակնային բիծ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին քսան տարվա ընթացքում:


Արեգակնային ընթացիկ ցիկլը, որը 25-րդն է գրանցումների սկզբից ի վեր, ինտենսիվություն է ձեռք բերում շատ ավելի արագ տեմպերով, քան կանխատեսել էին NASA-ն և ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչությունը: Այս իրավիճակը մտահոգություն է առաջացնում արևային փոթորիկների թվի աճի վերաբերյալ:


Մարտին NASA-ի Solar Dynamics աստղադիտարանը X1.2 ինդեքսով X դասի բռնկում էր գրանցել: X դասի բռնկումները տեղի են ունենում ավելի հազվադեպ, քան մյուս դասերի բռնկումները և ունեն 10−4 Վտ/մ2-ից ավելի ինտենսիվություն: 2023-ի փետրվարի 17-ին աստղադիտարանը հայտնաբերել է X2.28-ի հզոր բռնկում։ Երկու իրադարձություններն էլ հանգեցրին ռադիոյի անջատմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր