Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

27 դեկ 2024 09:52

Աննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ»

Աննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի հանդիպումը չի կայացել։ Վարչապետի կնոջ հրավերն ընդունած լրատվամիջոցների ներկայացուցիչներին նախօրեին տեղեկացրել են, որ հանդիպումը հետաձգվում է, հավանաբար՝ տեղի կունենա հունվարին:

Հետաձգման պատճառների մասին չեն հայտնել: Ենթադրվում է, որ տիկնոջ հրավերն ընդունել են հաշված իշխանական լրագրողներ, նա էլ չի ցանկացել խայտառակվել` փոքրաթիվ եւ անհայտ լրագրողների հետ հանդիպման պատճառով։

Հիշեցնենք, որ «Կրթությունը նորաձեւ է» արշավի շրջանակներում Հակոբյանը ցանկություն էր հայտնել «կրթել» նաեւ լրագրողներին, ու խմբագրություններին նամակ էին ուղարկել` առաջարկելով լուսաբանման «ոչ ենթակա» հանդիպմանը երկու անձ ուղարկել` մեկ քաղաքական լրագրող եւ մեկ խմբագիր, եւ նշված վայրում լինել առավոտյան ժամը 8:50-ին` անձը հաստատող փաստաթղթով:

Նկատենք, որ այս օրերին տիկինը տարբեր գրառումներ է անում` իրեն ուղղված քննադատական տեքստերից մեջբերումներով, եւ խոստանում է «տգիտության ճիրաններից ազատագրել» իրեն քննադատողներին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր