«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

27 դեկ 2024 19:06

Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ցանկանում է կրկին խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ցանկանում է կրկին խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը T-Online պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, որ ևս մեկ զրույց կունենար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես նորից կանեի դա։ Պարզապես չի կարելի միամիտ լինել կամ պատրանքներ ունենալ։ Որոշ մարդիկ... վազում են Գերմանիայով մեկ և պնդում, որ բավական է մեկ կամ երկու խոսակցություն»,-ասել է Շոլցը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա նորից կխոսի Պուտինի հետ։

2022 թվականի դեկտեմբերի 2-ից ի վեր Պուտինի և Շտոլցի առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին՝ Բեռլինի նախաձեռնությամբ։ Քննարկվել են Ուկրաինան, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերությունները։ Ինքը՝ Պուտինը, խոսելով այդ զրույցի մասին, լրագրողներին հայտնել է, որ դրա մասնակիցները կարծիքներ են փոխանակել, բայց յուրաքանչյուրը մնացել է իր կարծիքին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր