Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը, եթե հարևան երկրներն իրենց տարածքը չտրամադրեն Իրանի վրա հшրձակվելու համար          Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները       Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի    

30 դեկ 2024 13:30

Երևանում շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով

Երևանում շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումովԱյսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին  գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական 1-ին, 4-րդ, 8-րդ, 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը գազի հետ կապ չի ունեցել, քանի որ մի քանի քաղաքացիներ նշում էին, որ նշված տանը գազ չի մատակարարվել:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր