Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

31 դեկ 2024 11:13

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններն ամբողջությամբ խզված են

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններն ամբողջությամբ խզված ենԹուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններն ամբողջությամբ խզված են, Անկարան որևէ քայլ չի ձեռնարկել դրանք բարելավելու համար, ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչությանն առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ, գրել են ԶԼՄ-ները։

Ավելի վաղ մի շարք իսրայելական ԶԼՄ-ներում հայտնվել էին տեղեկություններ, ապա վերատպվեցին թուրքական լրատվամիջոցներում այն ​​մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կապ է հաստատել Իսրայելի վարչակազմի հետ՝ վերականգնելու հարաբերությունները երկու երկրների միջև:

«Չի կարող խոսք լինել այն մասին, որ մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարի Իսրայելի իշխանություններին»։

Իսրայելական լրատվամիջոցները չհիմնավորված պնդումներ են անում, որ «Թուրքիան հանդիպել է իր զրուցակիցների, Իսրայելի պաշտպանության բանակի և անվտանգության ստորաբաժանումների հետ կապի ուղիներով»։

Թուրքիայի ղեկավարի վարչակազմի հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Գազայում Իսրայելի կողմից իրականացված ցեղասպանության արդյունքում» Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններն ամբողջությամբ խզվել են։

Բացի այդ, նշվում է, որ հետագայում հարաբերությունները բարելավելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր